«Պյերետայի քողը»
«Պյերետայի քողը»
Դերերում՝
Անդրանիկ Միքայելյան
Միլենա Ղազարյան
Հարություն Հովհաննիսյան
Հայկ Պետրոսյան
Ստեփան Ղամբարյան
Արմինե Անդրեասյան
Հարություն Սարգսյան
Մարիա Սեյրանյան
Գևորգ Մարգարյան
Լիլի Գալստյան
Տաթև Ղազարյան
«Պյերետայի քողը» պիեսը գրվել է 1901թ. Գործողության վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 19-րդ դարի սկիզբ /պիեսը գրված է երկխոսություններով, բայց արտահայտչամիջոցները բացառապես մնջախաղային են/։ 1910թ. այն ռուսական բեմում առաջին անգամ բեմադրել է Վսևոլոդ Մեյերխոլդը` «Կոլոմբինայի շարֆը» վերնագրով: Ներկայացումը դարձավ իրադարձություն: Մեյերխոլդյան այս բեմադրությունը ճանապարհ բացեց մի շարք լուրջ փորձարարությունների, որն էլ վերափոխեց 20-րդ դարի բեմական արվեստը:
Բեմադրությունը՝ Յուրի Կոստանյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի
Գրիմի նկարիչ՝ Անուշ Բարոյան
Ժանր՝ պլաստիկ դրամա
Տևողություն՝ 60 րոպե
Տարիք՝ 14+
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
