Concert
Եռախոսություն
Դարեր առաջ ծնունդ առած մեր նախնիների երգն ու երաժշտությունը նոր մատուցմամբ` Հին Արենի մյուզիք հոլլում` նոյեմբերի 19֊ին։
Արամ Մովսիսյանն ու Ալեքսանդր Սահակյանը (թառահար) 2018 թ. սկզբին հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը եզակի է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև՝ ձևով: Նախաձեռնությունը կոչվում է «Եռախոսություն»՝ թառի, դափի և երգի (Trialogue of Armenian Music): Այս երեք բաղադրիչների միասնությամբ ներկայացնում են հայկական ժողովրդական՝ աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգևոր և այլ ժանրի երգեր ու երաժշտություն:
Դե ինչ, շտապեք ամրագրել ձեր տեղը` վայելելու համար նմանը չունեցող երեկո` անզուգական երաժշտությամբ։
Տոմսերի արժեքը 4000 և 5000 դրամ։