Concert
Օհան Դուրյանի 100
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան և «Կոմիտաս» փառատոնը» հրավիրում են հայ մեծանուն դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի բարեկամ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոյին:
Մասնակցում են Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, դաշնակահարուհի՝ Մարինե Մարգարյան, ինչպես նաև Նարեկ Հեքեքյանը՝ թավջութակ, Հայկ Հեքեքյանը՝ հոբոյ, Աննա Հեքեքյանը՝ դաշնամուր։
Օհան Դուրյանին նվիրված՝ սիրո և խոնարհման այս երեկոն կկայանա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Տոմսի արժեքը՝ 3000դր.: