«Խազեր» կամավորական երգչախումբ / «Էս էլ մենք ենք ....10 տարեկան»
Ուշադրություն ‼️
Լավ գործ ունենք անելու
«Խազեր» երգչախմբի 10-ամյակին նվիրված համերգը, որ հետաձգվել էր բոլորիս հայտնի պատճառներով, կայանալու է ու ծառայելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցելու գործին։
‼️ Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է ընտանիքների, որոնք տեղակայվել են գյուղերում և ունեն ծածկի վերանորոգման խնդիր։
_____________________
Ծրագրում`
- Կոմիտաս
- Էդգար Հովհաննիսյան
- Երվանդ Երկանյան
- Տարբեր տարածաշրջանների ժողովրդական երգեր
Պատրաստվե՛ք ճամփորդել հայկական դասական ազգային երաժշտության կախարդական արահետներով ու դառնալ մեր կոմիտասյան նվիրական աշխատանքի մի մասնիկը
Հանդիպում ենք`
հոկտեմբերի 11-ին
Ժամը` 19:30-ին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում
Համերգի հյուրերն են
Տիեզերք բենդը և ծնունդով Արցախից` երգչուհի
Լուսինե Դավությանը
ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն կենտրոնը ևս միանալու է ցուցահանդես վաճառքով։
____________
Գործընկերներ`
▪️ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
▪️ Կամերային երաժշտության ազգային կենտրոն
▪️ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ: