Մաուգլի / Mowgli
Դերերում՝ Արեն Պետնյակ , Կարապետ Եղոյան, Արսեն Միքայելյան, Արտուշ Բաղդասարյան, Հասմիկ Սուվարյան, Արկադի Ղարագուլյան ,ՀՀ վաստակավոր Արտիսր Դիանա Մացոյան ՀՀ վաստակավոր Արտիսր Տիգրան Գաբոյան, Ադելինա Հարությունյան
Ռեդյարդ Քիփլինգ
ՄԱՈՒԳԼԻ
Բեմադրիչ՝ Լյուդվիգ Հարությունյան
Բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Բեմազգեստի հեղինակ՝ Լուսինե Խաչատրյան
Խորեոգրաֆիա Արիկ Ասատուրյան
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մաուգլի»
ներկայացումը Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում
կներկայացվի Երևանում։
Վտանգավոր ջունգլիներում հայտնված մանուկ, ում իրենց հովանու տակ են
առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես
գայլ։ Նա հասակ է առնում ու մեծանում ոհմակի օրենքներով և սկզբունքներով։
Բայց այս աշխարհում գործում է մեկ այլ օրենք՝ ջունգլիների օրենքը՝ «ուժեղն է
տիրում որսին»։ Կենդանական բնազդ և մարդկային բանականություն, ուժն
ընդդեմ մտքի, պայքար, որի ավարտը լինելու է դրանցից մեկի
հաղթանակը։ Անգլիացի աշխարհահռչակ գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը»
ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մաուգլի» մեծամասշտաբ
ներկայացումը մեզ ծանոթ պատմության նորօրյա մեկնաբանությունն է:
Տոմսերի արժեքը՝2000-6000 դրամ:
