Տիկին Պիլինսկան և Շոպենի գաղտնիքը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում
Հոկտեմբերի 28-ին, ժ․ 19:00
Բելոստոկի Ալեքսանդր Վենգերկոյի անվան դրամատիկական թատրոն
Էրիկ Էմանուել Շմիտ
ՏԻԿԻՆ ՊԼԻՆՍԿԱՆ և ՇՈՊԵՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ժամանակակից դրամա 1 գործողությամբ
Տևողությունը՝ 1ժ․ 30ր.
Բեմադրիչ՝ Ադամ Օպատովիչ
Ներկայացումը՝ լեհերեն, հայերեն ենթագրերով
Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երևանում հանդես կգա Լեհաստանի Բելոստոկի Ալեքսանդր Վենգերկոյի անվան դրամատիկական թատրոնը։
«Տիկին Պլինսկան և Շոպենի գաղտնիքը» պատմություն է այն մասին, թե ինչպես է երաժշտությունը ձևավորում մեր հույզերի ներկապնակը, մեր վերաբերմունքը շրջապատող աշխարհին։ Ըստ մտահղացման առաջին պլան է մղվում Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությունն իր ողջ ձայնային հարստությամբ, ինչպես նաև բնության և իրական իրականության
բոլոր հնչյունները։ Մինիմալիստական, գրեթե ասկետիկ և սիմվոլիկ տարածության մեջ, որը կառուցվել է հիմնականում
լույսերի օգնությամբ, մենք կփորձենք լսել այս երկի ամբողջ պարտիտուրը և միգուցե այս կերպ, թեկուզ մի պահ, շոշափենք Շոպենի գաղտնիքը։
Բեմի և հագուստի ձևավորումը՝ Մարեկ Բրաունի
Երաժշտական ձևոավորումը՝ Յանուշ Օլեյնիչակի
Թատրոնի բեմի մենեջեր' Կարոլինա Բյելավսկա
Դերերում՝
Արլետա Գոձիժևսկա
Ագնեժկա Մոզեյկո-Ժեկովսկա
Կամիլա Վրոբել-Մալեց
Միխալ Պրզեստրզելսկի
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
