Մայրը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
Հոկտեմբերի 26-ին, ժ․ 20:00
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Ֆլորիան Զելլեր
ՄԱՅՐԸ
Հոգեբանական դրամա 1 գործողությամբ
Տևողությունը՝ 65 րոպե
Բեմադրիչ՝ Կարեն Խաչատրյան
Բեմազգեստի հեղինակ՝ Տաթևիկ Մելքոնյան
«Չափազանց շատ սիրել» արտահայտությունը ոչինչ չի նշանակում։ Չենք կարող չափազանց շատ սիրել, կամ սիրում ենք, կամ՝ չէ…
Տխուր պատմություն է. հերոսուհին իր երիտասարդությունը նվիրում է երեխաներին ու ամուսնուն, անցնում են տարիներ, երեխաները մեծանում են, հեռանում ծնողներից, իսկ մայրն էլ կորցնում է իր գոյության իմաստը: Ի վերջո, ամուսինն էլ գնալով ավելի ու ավելի է փնտրում տուն չվերադառնալու պատճառ: Մոր միայնությունը ներկայացման գլխավոր թեման է: Միայնակ մնալու ու որդու վերադարձի մշտական ակնկալիքով մայրը սկսում է հոգեկան անկում ապրել… ու հայտնվում է հոգեբուժարանում:
Դերերում՝
Եվա Զաքարյան
Մարատ Խաչատրյան
Դավիթ Բադասյան
Լաուրա Ստեփանյան
