Արարածը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Նոյեմբերի 12-ին, ժ․ 19:00
ԱԼԵՔՍԱՆԴՐԻՆՅԱՆ թատրոն /Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոն/ Վալերի Սեմենովսկի
ըստ Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքրիկ Սատանան» վեպի
Արարածը
Ռեժիսոր՝ Նիկիտա Կոբելև
Ռուսաստանի գլխավոր դրամատիկական թատրոնը՝ Ալեքսանդրինյան թատրոնը, առաջին անգամ ներկայացումներով հանդես կգա Հայաստանում Երևանյան
միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։
Քսաներորդ դարի սկզբին հրատարակված Սոլոգուբի «Չնչին սատանան» վեպը վաճառվեց տասը հազար օրինակով, ինչն աննախադեպ էր այդ օրերին նման
ստեղծագործության համար: Գիմնազիայի ճարտասանության ուսուցիչ Արդալյոն Բորիսովիչ Պերեդոնովի անմեղսունակության պատմությունը դարձավ և՛ ժամանակի ախտորոշումը, և՛ դրա խորհրդանիշը։ «Չնչին սատանան» ավարտում է դասական ռուսական արձակը, և նրա գլխավոր հերոս Պերեդոնովը չարագուշակ և երբեմն գրոտեսկային ծաղրանկարային օղակ է ռուսական մեծ գրականության տասնյակ հերոսների միջև՝ Ակակի Ակակիևիչից և Պեչորինից մինչև Սվիդրիգայլով և Բելիկովը: Վեպն այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որ նույնիսկ կիրառության մեջ մտավ «պերեդոնովիզմ»
հասկացությունը։
«Արարածը» պիեսը գրել է թատերագետ և դրամատուրգ Վալերի Սեմենովսկին 1999 թվականին՝ նոր հազարամյակի նախօրեին՝ վեպի ստեղծումից գրեթե հարյուր տարի անց։ Պերեդոնովն իր բոլոր մեղքերի համար արդարացում է գտնում ռուս գրականության էջերում՝ մեջբերելով Դերժավինին, Պուշկինին, Դոստոևսկուն, այդպիսով կարծես մատնանշելով, որ ռուս դասականները երբեմն քողարկում են անվայել արարքներն ու մտադրությունները:
Դերերում՝
Իվան Եֆրեմով
Յանինա Լակոբա
Օլգա Բելինսկայա
Ստեփան Բալակշին
Աննա Սելեդեց
Լյուբով Շտարկ
Աննա Ստեպանովա
Ռուսաստանի Վաստակավօր Արտիստ – Մարիա Կուզնեցովա
Վլադիմիր Մալիկով
Անդրեյ Մատյուկով
Ռուսաստանի Ժողովրդական Արտիստ' Պյոտր Սեմակ
Սերգեյ Ելիկով
Տոմսերի արժեքը՝ 8000-30000 դր.:
12 ноября, в 19:00
Национальный драматический театр России (Александринский театр)
Пьеса Валерия Семеновского на основе романа Федора Сологуба «Мелкий бес»
ТВАРЬ
Режиссер: Никита Кобелев
Актеры:
Иван Ефремов
Янина Лакоба
Ольга Белинская
Николай Белин
Степан Балакшин
Анна Селедец
Виталий Сазонов
Анастасия Пантелеева
Любовь Штарк
Анна Степанова
Заслуженная артистка России Мария Кузнецова
Владимир Маликов
Андрей Матюков
народный артист России Пётр Семак
Сергей Еликов
Опубликованный в начале двадцатого века роман Сологуба «Мелкий бес», разошёлся беспрецедентным в те времена и для подобной прозы тиражом в десять тысяч экземпляров.
История умопомешательства гимназического преподавателя изящной словесности Ардальона Борисовича Передонова стала и диагнозом времени, и его символом. «Мелкий бес» завершает классическую русскую прозу, а его главный герой Передонов — зловещая и местами гротесково- карикатурная помесь десятка героев большой русской литературы от Акакия Акакиевича и Печорина до Свидригайлова и «человека в футляре» Беликова. Популярность романа была такова, что в обиход вошло понятие «передоновщина». Пьеса «Тварь» была написана театральным критиком и драматургом Валерием Семеновским в 1999 году, в канун нового тысячелетия, почти сто лет спустя после сочинения романа. Передонов по поводу и без «припадающий» к великой русской литературе, цитирующий Державина, Пушкина, Достоевского на всякое свое безобразие — как образ нашего во многом манипулятивного отношения к русской классике, которой иной раз прикрывают неблаговидные поступки и намерения.
Цена: 8000-30000 АМД.
