Քաղաք «Հունդերթվասեր» կրթական ծրագիր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է Քաղաք «Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում: Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000) անկասկած 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի վառ և հակասական կերպարներից է: Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող «Ռեգենթագ» պորտֆոլիոն (Հայացք անձրևոտ օրը) Հունդերթվասերի ամենահայտնի գործերից է` բաղկացած տասը տպագիր ստեղծագործություններից: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան ցուցասրահում, կծանոթանան Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին և նկարչական ոճին: Հաջորդիվ` կենտրոնի Ստեղծագործական սրահում կներկայացվի նյութ Հունդերթվասերի ճարտարապետական կառույցների մասին: Ներշնչված ավստրիացի արվեստագետի ճարտարապետական և բնապահպանական մոտեցումներից՝ մասնակիցները կստեղծեն իրենց յուրահատուկ «Քաղաք Հունդերթվասեր»-ի մանրակերտը:
«Քաղաք Հունդերթվասեր» ծրագրի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կհամագործակցի «Ուրբանլաբ Երևան» ճարտարապետական գրասենյակի հետ:
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը՝ ընձեռելով հրաշալի առիթ՝ վայելելու թանգարանի անմիջական և ստեղծագործական մթնոլորտը:
«Քաղաք Հունդերթվասեր» ծրագիրը նախատեսված է 14 տարեկանից բարձր պատանիների և մեծահասակների համար: Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Երազ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ