ՆՈՎԱ Ժողովրդական Նվագարանների Անսամբլ
Մայիսի 21-ին, ժամը` 19:00 -ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հելբերտ Ասատրյան) «Նվիրում Խաչատուր Ավետիսյանին» խորագրով մենահամերգը:
Համերգին կմասնակցեն՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար` Գայանե Սահակյան),
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը (դուդուկ),
ՀՀ վաստակավոր արտիստ,պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը (քանոն),
Մավր Մկրտչյանը (տենոր),
Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո):
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող «Օրատորիա»-ն` նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար, 7 մասից և մեծանուն կոմպոզիտորի այլ ստեղծագործություններ: