ՀՊԿՆ. «Վրացական գույներ»
ՀՊԿՆ. «Վրացական գույներ»
Նոյեմբերի 24-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և
գեղեցկությունը։
Դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան
Մենակատար՝ Մարիաննա Կիրակոզովա (ջութակ, Վրաստան)
«Վրացական գույներ» համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ և արտահայտիչ երաժշտական աշխարհը։
Բաց մի թողեք այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությունը, որը միավորում է մշակույթները` երաժշտության համընդհանուր լեզվով։
Ծրագրում՝
Օթար Թաթիշվիլի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար
Վաժա Ազարաշվիլի. Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար
Սուլխան Ցինցաձե. Մանրանվագներ
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
