«Հով արեք սարեր ջան»
Համերգը հանդիսատեսին տանում է Կոմիտաս Վարդապետի հոգևոր և ժողովրդական երաժշտության խորքերը` բացահայտելով նրա ստեղծագործական ուղու ամենանուրբ ու ապրեցնող էջերը։ <<Հով արեք սարեր ջան>> խորագիրը խորհրդանշում է հայրենի բնության , մարդկային զգացմունքների և ազգային հոգու միասնությունը , որն ամբողջությամբ արտացոլված է Կոմիտասի երգերում։
Ծրագրում ընդգրկված ենԿոմիտասի երգչախմբային մշակումներ և մեներգեր, որոնք ներկայացվում ենխոր զգացողությամբ և ավանդույթի հանդեպ ակնածանքով։ Երաժշտական հյուսվածքը հարստանում է դուդուկի հնչյուններով ստեղծելով մեղմ, խոհական և միևնույն ժամանակ հուզիչ մթնոլորտ։ Համերգը ոչ միայն երաժշտականերեկո է, այլ նաև հոգևոր հանդիպում Կոմիտասի ժառանգության հետ հիշեցում մեր ացգային ինքնության , ցավի , հույսի և լույսի մասին։ Երգչախումբը Հայաստանում վերականգնվել և գործում է <<Դիալոգ>> կազմակերպության շնորհիվ:
Վայր ՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն , Իսահակյան 1
Ամսաթիվ՝ 05.02.2026թ. 19 - 00:
Տոմսի արժեքը 2000 - 3000 դրամ։
Կազմակերպիչ` «Արայիկ Լյուդվիգ Նավոյան» ԱՁ
