«Տարվա եղանակները». Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝
միասին վայելելու համաշխարհային
գլուխգործոցներից մեկը՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները»։
Որպես մենակատար հանդես կգա 2018 թվականի Եհուդի Մենուհինի երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի և 2020 թվականի
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը։
Համերգը կղեկավարի ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր
պրոֆեսոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական նվագախումբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Ծրագիր՝
Ա. Վիվալդի. «Տարվա եղանակներ»
Ա. Վիվալդի. Կոնցերտ լարայինների համար № 4 լյա մաժոր, F. XI
Վ․ Ա․ Մոցարտ. Սերենադ սոլ մաժոր, K. 525 («Փոքրիկ գիշերային
սերենադ»)
Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c
Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
“The Four Seasons”: National Chamber Orchestra of Armenia
The National Chamber Orchestra of Armenia invites you on March 27 at 19:00 to the Komitas Chamber Music Hall to enjoy together one of the masterpieces of world music — Antonio Vivaldi’s “The Four Seasons.” The soloist of the evening will be Diana Adamyan, winner of the Yehudi
Menuhin International Competition for Young Violinists (2018) and the Aram Khachaturian International Competition (2020).
The concert will be conducted by Amayak Durgaryan, recipient of the Gold
Medal of the RA Ministry of Culture, Honorary Professor of the Komitas State Conservatory of Yerevan, and violinist and conductor of the “Moscow
Virtuosi” Chamber Orchestra. Artistic Director and Principal Conductor: Vag Papian
In the program
A. Vivaldi: The Four Seasons
A. Vivaldi: Concerto for Strings No. 4 in A major, F. XI
W. A. Mozart: Serenade in G major, K. 525 (“Eine kleine Nachtmusik”)
W. A. Mozart: Divertimento in F major, K. 138/125c
Ticket prices: 3000–7000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
