"Մակբեթ"
Ռեժիսոր՝ Մեծ Բրիտանիայի Քենթերբերիի շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էլիոթ Հաքսթբլ (Elliot Huxtable):
Բեմադրության ադապտացիայի հեղինակ՝ Շարլոթ Գրումբրիջ (Charlotte Groombridge):
Պիեսի թարգմանության հեղինակ՝ Հասմիկ Հարությունյան (Հասմիկ Սեյմոր),
Երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան,
Կոստյումների նկարիչ՝ Գայանե Բայաթյան
Դերերում.
Մակբեթ՝ Վահե Զիրոյան,
Լեդի Մակբեթ՝ Սոնա Մաթևոսյան,
Դանքըն, Մալքոմ՝ Ավետ Զոհրաբյան,
Բանքո, Սիվըրդ Կրտսեր՝ Մհեր Ալաբեգյան,
Մաքդաֆ՝ Սուրեն Պողոսյան,
Վհուկներ՝ Մոհանա, Էվա Խաչատրյան, Վիկտորյա Սահակյան։
Շեքսպիրի ողբերգության ժամանակակից ընթերցում՝ անգլիացի ռեժիսոր Էլիոթ Հաքսթբլի բեմադրությամբ, որը բեմում ստեղծել է խորհրդանշական և մթնոլորտային աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է միստիկայի և մարգարեությունների հետ։ Ներկայացման մեջ առանձնահատուկ տեղ ունեն վհուկները՝ խորհրդավոր կերպարներ, որոնք ուղղորդում են իրադարձությունների ընթացքը և պատմությունը վերածում մարդկային վախերի, գայթակղության և ներքին պայքարի միջով անցնող անհանգիստ ճանապարհորդության։ Մինիմալիստական բեմանկարչությունը, արտահայտիչ տեսողական լեզուն և լարված մթնոլորտը բեմադրությունը դարձնում են միաժամանակ ժամանակակից, լակոնիկ և հուզականորեն ազդեցիկ։
Տոմսերի արժեքը ՝ 3000-8000 դրամ ։
