Tango Animal: Batimento Duo from Uruguay
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունը ներկայացնում են ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի «Tango Animal» խորագրով բացառիկ համերգը։
Հունիսի 4-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը
հնարավորություն կունենա վայելելու տանգոյի պատմության ամենանշանակալի ուրուգվայցի և արգենտինացի
հեղինակների ստեղծագործությունները՝ ներկայացված յուրահատուկ և ժամանակակից մեկնաբանությամբ։
Համերգային ծրագիրը հիմնականում հիմնված է երաժիշտների վերջին՝ «Tango Animal» ալբոմի
ստեղծագործությունների վրա:
«Բատիմենտո Դուոն» ուրուգվայական գործիքային անսամբլ է, որի կազմում են Իգնասիո Կոռեան և Անդրես
Ռեյը: Հենվելով տարածաշրջանային երաժշտության վրա` ուսումնասիրում են տարբեր երաժշտական ոճեր՝
մասնագիտանալով Ռիո դե լա Պլատային բնորոշ ժանրերում, ինչպիսիք են՝ տանգոն, վալսը և միլոնգան:
Անսամբլը ելույթ է ունեցել Ուրուգվայի ամենահեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սոլիս թատրոնում,
Սալա Սիտառոսայում և Սալա Հուգո Բալսոյում (SODRE):
Երաժիշտները մասնակցել են միջազգային փառատոների, վարպետության դասերի և համերգային ծրագրերի
աշխարհի տարբեր երկրներում՝ Կոլումբիայից ու Մեքսիկայից մինչև Ճապոնիա, Իսպանիա, Անգլիա,
Ֆինլանդիա և Արգենտինա։
Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Tango Animal: Batimento Duo from Uruguay The National Center of Chamber Music and the Embassy of Uruguay in Armenia present
the exclusive concert “Tango Animal” by the Uruguayan ensemble “Batimento Duo”.
On June 4 at 7:30 PM, at the Komitas Chamber Music Hall, the audience will have the
opportunity to enjoy works by the most prominent Uruguayan and Argentine composers in
the history of tango, presented in a unique and contemporary interpretation.
The concert program is mainly based on the compositions from the musicians’ latest
album, “Tango Animal.”
Batimento Duo is an Uruguayan instrumental ensemble featuring Ignacio Correa and
Andrés Rey. Using regional music as a foundation, they explore a variety of musical
perspectives, specializing in River Plate genres such as tango, waltz, and milonga.
The ensemble has performed at Uruguay’s most prestigious venues, including Solís
Theatre, Sala Zitarrosa, and Sala Hugo Balzo (SODRE).
The musicians have participated in international festivals, masterclasses, and concert
programs in various countries around the world, from Colombia and Mexico to Japan,
Spain, England, Finland, and Argentina.
Ticket prices: 3000–7000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
Կազմակերպիչ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ
