Future Skills Դիզայն ամառային ճամբար
“Future Skills” Դիզայն Ամառային ճամբարը 13-17 տարեկանների համար է, ովքեր հետաքրքրված են դիզայնով, բայց դեռ չեն կողմնորոշվել՝ արդյոք սա իրենց ուղին է։ Ճամբարը կօգնի հասկանալ՝ ինչ է դիզայնը իրականում, որ ուղղությունն է ավելի մոտ մասնակիցների հետաքրքրություններին, և ինչպես կարելի է առաջին քայլերը անել ստեղծագործական ու տեխնոլոգիական աշխարհում։
Մասնակիցներին սպասվում է ինտենսիվ, ոգեշնչող և գործնական 4 շաբաթ, որի ընթացքում փորձառու մասնագետները նրանց կուղեկցեն զրոյից մինչև
սեփական աշխատանքների ստեղծում։ Ծրագրի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլ նաև իր
առաջին պորտֆոլիոն՝ ստեղծագործական ճանապարհը շարունակելու համար։
Իսկ 5-րդ շաբաթը նվիրված է լինելու ապագայի հմտություններին՝ AI Future Week ձևաչափով։ Մասնակիցները կբացահայտեն ժամանակակից և
պահանջված AI գործիքները, կսովորեն դրանք օգտագործել դիզայնի և ստեղծագործական աշխատանքի մեջ ու կհասկանան, թե ինչպես կարող է AI-ը
դառնալ իրենց գաղափարները զարգացնելու ուժեղ գործիք։
Բոնուս․ յուրաքանչյուր շաբաթ նախատեսված է նաև soft skills-ի դասաժամ, որը կօգնի մասնակիցներին զարգացնել թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները, ստեղծագործ մտածողությունն ու ինքնավստահությունը։ Սա պարզապես ամառային ճամբար չէ․ սա հնարավորություն է բացահայտելու սեփական հետաքրքրությունները, ուժեղ կողմերն ու ապագա մասնագիտական ուղղությունը։
Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 29
Ճամբարի տևողությունը՝ 5 շաբաթ/ շաբաթական 4 օր (երկուշաբթիից հինգշաբթի 12:00-15:00)
Տարիքը՝ 13-17
Տոմսերի արժեքը մինչև մայիսի 31-ը գրանցման դեպքում՝ 76500 դրամ
Տոմսերի արժեքը հունիսի 1-ից՝ 85000 դրամ
Կազմակերպիչ՝ AITC
