Սերը վերջին հարկում
Դերերում՝ Ռոզի Ավետիսովնա, Հայկո Հովհաննիսյան, Սոնա Մաթևոսյան, Արեն Սաֆարյան, Վաչե Երիցյան
Սերը վերջին հարկում
Կատակերգություն մեկ գործողությամբ
«Սերը վերջին հարկում» ներկայացում է, կին-տղամարդ, սեր և դավաճանություն
հավերժական թեմաների մասին՝ հագեցած խճճված պատմություններով,
բազմաթիվ ինտրիգներով ու գաղտնիքներով, անելանելի թվացող զվարճալի
իրավիճակներով և հումորով։
Ներկայացման դեպքերը տեղի են ունենում բարձրահարկ շենքի
ամենավերջին՝ տասնչորսերորդ հարկում։ Այդ հարկում հարևանությամբ ապրում
են Ջոնն ու իր կինը՝ Նելլին և Ֆելիքսն ու իր կինը՝ Դիաննան։ Բանն այն է որ
առաջին հայացքից այդ երջանիկ ընտանիքներն այդքան էլ երջանիկ չեն ու
իրականում Ֆելիքսի ու նրա հարևանուհու նելի միջև սիրավեպ կա։
Ներկայացումը սկսվում նրանց հերթական հանդիպումից, որը տեղի է ունենում
Նելլիենց բնակարանում, սակայն ի տարբերություն նախորդ անգամների այս
անգամ Ջոնը նախատեսվածից շուտ է վերադառնում տուն ու բռնացնում է կնոջը
սիրեկանի հետ։ Ու երբ կարծես թե աղետն անխուսափելի է, հնարամիտ
Ֆելիքիսն հաջողվում է համոզել, թե ինքը հարևանի կնոջ սիրուհին է՝ Բաբկենը,
ով հարևանուհու ամուսնուց փրկվելու նպատակով ցատկել է Ջոնենց պատշգամբ։
Ջոնը դժվարությամբ, բայց վստահելով կնոջ երդումներին, ամեն դեպքում
հավատում է Ֆելիքսին ու բաց է թողնում նրան։
Ամեն բան այդպես էլ կվերջանար, եթե ֆելիքսի հեռանալու հետո, Ջոնենց
պատշգամբում չհայտնվեր մեկ այլ տղամարդ, ով մեկին-մեկ կրկնում է Ֆելիքսի
բառերը։ Վերջինս վստահեցնում է, որ իր անունը Բաբկեն է՝ Ջոնենց հարևանուհու
սիրեկանը, ով հարևանուհու ամուսնուց փրկվելու համար թռել է Ջոնենց
պատշգամբ։
Այժմ ամեն բան խառնվում է իրար, Ջոնն այլևս ոչ ոքի չի կարողանում
հավատալ, ու պետք է պարզել, թե ով իրականում ով է։ Իսկ երբ այդ ամենին
ավելանում է Ջոնի կարևորագույն ճամպրուկի անհետացումը, վերջին հարյկում
իսկական քաոս է սկսվում։
Ի վերջո, ո՞վ ում սիրեկան ու սիրուհին է, արդյոք ամեն բան հնարավոր
կլինի պարզել ու ինչ է Ջոնի ճամպրուկում։ Ահա այն բոլոր հարցերը որ ամեն
գնով փորձում են պարզել միևնույն ժամանակ թաքցնել մեր հերոսները։
Տոմսերի արժեք՝ 3000-10000 դրամ։
Կազմակերպիչ՝ «Մենք» թատրոն
