«Գազարագույն Ագռավ» ցուցահանդեսի բացում
ԷՕՆ-ը հրավիրում է ձեզ Ալյոնա Գևորգյանի «Գազարագույն Ագռավ» ցուցահանդեսին: Բացումը տեղի կունենա հունիսի 11-ին` ժամը 19.00-ին:
Ալյոնա Գևորգյանը Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավագ սաներից է: Նկարչությունն իր համար միայն մասնագիտություն կամ հմտություն չէ, այլ, նախևառաջ, ներքին ձգտում և ոգեշնչում: Նկարչուհու գործերում նրբությունն ու թեթև լույսը կլանում են դիտողին և հնարավորություն տալիս նրան սուզվելու սեփական ներաշխարհի մեջ: Պատկերի եթերայնությունը մի պահ մոռացության է մատնում ձգողականության ուժը, քեզ թողնում երազել` առանց պատերին հենվելու և հատակին կանգնելու, որոնք Ալյոնայի գործերում ասես ձուլված են միջավայրի հետ` բացելով սահմաններն ու շրջանակները, անցնելով չափագրումներից անդին: Լակոնիկ գույները, տեղ-տեղ առանձնացող բծերը, շարժուն գիծը ստեղծում են մի միջավայր, որտեղ անգամ ամենակենցաղային իրերն անկախ գոյության մեջ են`վերառված մեր առօրյա իրականությունից:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Մաշայի և արջի արկածները
Aram Khachaturyan Concert Hall
Տոմսերի արժեքը ՝ 1000, 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ
Սիրով ապագայից կամ Mea Culpa 2
Russian drama theatre named after K. Stanislavsky
«Սիրով ապագայից կամ MEA CULPA 2 », տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000, 5000 դրամ: