Հանդիպում կոմպոզիտորների հետ շարք
Կոմպոզիտորներ`
Վահրամ Սարգսյան ,
Տաթև Ամիրյան,
Արթուր Աքշելյան,
Մարի Կույումջյան,
Արամ Հովհաննիսյան,
Դավիթ Բալասանյան,
Վարդան Հարությունյան,
Արման Ղուշչյան,
Հեղինե Սարգսյան,
Տիգրան Ստամբոլցյան,
Արթուր Ավանեսով
Tag(h)ebuch (Տաղարան/Օրագիր)
Ծրագրում՝ ստեղծագործությունների (ձայնագրությունների) ունկնդրում, պարտիտուրների ընթերցում և քննարկում՝ հեղինակներից մի քանիսի մասնակցությամբ։
Տասնմեկ հայ կոմպոզիտորների համաշխարհային պրեմիերա Հաննովերում (Գերմանիա):
2014 թ. ապրիլի 6-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայացավ մի համերգ, որն իր ընդգրկվածությամբ և մոտեցմամբ կարևոր իրադարձություն էր հայ ժամանակակից երաժշտարվեստում։ Tag(h)ebuch (Տաղարան/Օրագիր) խորագրով նախագիծը համախմբել էր աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդ կոմպոզիտորների, որոնց տարբեր երաժշտական հայացքների և ոճային առանձնահատկությունների շնորհիվ հայ երաժշտությունը մեկ բազմամաս ստեղծագործության տեսքով ներկայացավ իր ողջ երանգապնակով՝ բարդ-կոնցեպտուալ մտածելակերպից մինչև նեո-տոնալ։ Բոլոր ստեղծագործությունները գրված են Հյուսիս-գերմանական Ռադիոյի (NDR) պատվերով և կատարվեցին Oktoplus անսամբլի կողմից: Նախագծի հեղինակներն են Քրիստինե Ալթունյանը (NDR, Գերմանիա) և Արամ Հովհաննիսյանը (Շվեյցարիա):