Exhibitions
Ալեքսանդր Բաբայան. Անհատական ցուցահանդես
Էօն-ը հրավիրում է բոլորին ներկա գտնվելու նկարիչ Ալեքսանդր Բաբայանի անհատական ցուցահանդեսի բացմանը հուլիսի 9-ին` ժամը 20:30-ին:
Ալեքանդր Բաբայանը ժամանակակից աբստրակտ ոճի նկարիչ և ճարտարապետ է: Ծնվել է 1958թ. Երևանում: Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ (այժմ՝ ԵՐՃՇՊՀ) 1980թ. նա աշխատել է որպես ճարտարապետ: Ապրել և աշխատել է Մոսկվայում, այժմ բնակվում է Երևանում: Ալեքսանդրը մանկուց նկարել է: Նրա աշխատանքները մեծամասամբ արված են յուղաներկով՝ կտավի կամ տախտակի վրա, և նրա ոճի առանձնահատկություններն են պայծառ, համարձակ գույներն ու իմպաստո էֆեկտը: