Cinema
Ոսկե Ծիրան:Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել
Ֆիլմը մայրական հզոր և անպարտելի ուժի մասին է: Սխալ հեռախոսահամարի միանալու հետևանքով գլխավոր հերոսուհին ծանոթանում է մի կալանավորի հետ, և մի քանի ամիս անց նրանք որոշում են ամուսնանալ: Ամուսնությունը տեղի է ունենում ՔԿՀ-ում, որից հետո թե՛ տղայի և թե՛ աղջկա հարազատները, հասարակական խարանից և սոցիալական խնդիրներից խուսափելու համար, աղջկան դուրս են անում տնից: Ի վերջո, ո՞վ կհաղթի. կկարողանա՞ հասարակությունն ընկճել ու բաժանել այս նորաստեղծ ընտանիքը: Ինչպե՞ս են նրանք հանդիպում, շփվում իրար հետ: Ե՞րբ է ամուսինն ազատվելու: Ի՞նչ պայմաններում կմեծանա երեխան: Ֆիլմը փորձում է պատասխանել այս հարցերին: