Ոսկե Ծիրան: Սիրո բիֆշտեքսներ
Քլեմենսը նոր աշխատանքի է անցնում շքեղ հյուրանոցում՝ որպես մերսող թերապևտ: Նա ամաչկոտ է, բայց զգայուն և սիրում է գործ ունենալ հյուրերի էներգիայի հետ: Կանայք, որոնց մերսում է Քլեմենսը, հմայվում են նրա ձեռքերով և նրան հավասարակշռությունից հանող առաջարկներ անոււմ: Լարան, որ խոհանոցում է աշխատում, մեծ ջանքեր է թափում: Նա կոտրում է Քլեմենսի դիմադրությունը և պատյանից դուրս բերում նրան: Լարան դանակն է, իսկ Քլեմենսը՝ գդալը: Հակադրությունները ձգում են իրար: Լարան փորձում է Քլեմենսին ազատել վախերից, իսկ Քլեմենսը նրան՝ վատ սովորույթից: Քլեմենսը Լարային գտնում է ծովափին, բերում տուն և դեմքը մաքրում փսխուքից: Նրանք նավակներ են կրակի տալիս, գիշերը լողում հյուրանոցի լողավազանում և լվացքատանը սրճում: Քլեմենսը կիթառ է նվագում, իսկ Լարան՝ պարում, չնայած պարել չգիտի: Մեկմեկուց տարբեր այս երկուսը սիրահարվում են: