Cinema
Ոսկե Ծիրան: Ճանապարհ
Երկերգություն բարոյական բարդ երկընտրանքի մասին: Երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ, սակայն նման իրավիճակներ: Առաջին պատմության մեջ գերմանացի սպայի հրամանին չենթարկվելը մահվան սպառնալիք է: Երբեմն մարդասիրաբար վարվելու և մարդ մնալու գինը չափազանց թանկ է: Երկրորդ պատմությունը ներկայացնում է մեր ժամանակները, երբ երիտասարդ գործարարները գյուղի ճանապարհին մահացու վրաերթի են ենթարկում մի երեխայի: Ի՞նչ անել. թողնել մեռնող երեխային և փախչել, թե ընդունել դժվարին, բայց միակ ճիշտ վճիռը:
