Ոսկե Ծիրան: Դոմինոյի էֆեկտը
Աբխազիան մոռացված, պատերազմից բզկտված երկիր է: Սև ծովի ափերին գտնվող այս չճանաչված փոքրիկ պետությունը ժամանակին ծովափնյա ելք էր երջանիկ խորհրդային երկրի համար, բայց պալատանման հյուրանոցներն այժմ հետկոմունիստական ավերակներ են: Աբխազիայի սպորտի նախարար Ռաֆայելի համար, սակայն, ամեն ինչ դեռ առջևում է: Նա հույս ունի, որ իր կազմակերպած դոմինոյի խորհրդավոր համաշխարհային առաջնությունը, վերջապես, աշխարհի ուշադրությունը կբևեռի իր սիրելի հայրենիքի վրա և խենթի պես սիրահարված՝ չի նկատում, որ իր սիրասուն կինն օտարերկրուհի է: Հպարտ ռուս օպերային երգչուհի Նատաշան հրաժարվել է իր տնից ու ռուս դստեր խնամքից՝ նոր կյանք սկսելու համար: Բայց քանի որ նա տեղացիների համակրանքը չի վայելում, իսկ Ռաֆայելի մարզական իրադարձությունը մռայլող խնդիրներ կան, նրանց պայծառ ապագան և նույնիսկ ազգային հպարտությունը սկսում են երերալ: