Cinema
Ոսկե Ծիրան: Խաչի ճանապարհ
Մարիան 14 տարեկան է: Նրա ընտանիքի անդամները կաթոլիկ ֆունդամենտալիստների համայնքից են: Մարիայի առօրյան անցնում է ժամանակակից աշխարհում, բայց սիրտը պատկանում է Հիսուսին: Աղջիկը ցանկանում է հետևել նրան, սուրբ դառնալ ու երկինք համբարձվել բոլոր այն սուրբ երեխաների նման, որոնց մասին իրեն միշտ պատմում են: Այսպիսով, Մարիան անցնում է բոլոր 14 հանգրվաններով, ճիշտ ինչպես Հիսուսը՝ Գողգոթայի ճանապարհին, և վերջում հասնում է իր նպատակին: Նույնիսկ Քրիստիանը՝ այն տղան, որին նա հանդիպում է դպրոցում, չի կարող հետ պահել աղջկան, թեկուզ և մի ուրիշ աշխարհում նրանք կարող էին ընկերանալ և անգամ սիրահարվել: Մնում է մի կոտրված ընտանիք, որը սփոփանք է գտնում հավատքի մեջ, իսկ խնդիրն այն է, թե այս ամենը անխուսափելի՞ էր: