Cinema
Ոսկե Ծիրան: Ղեկավարը
«Մարդ չկա՝ խնդիր չկա». այյս խոսքերի հեղինակ Ստալինը խնդիրներ է առաջացրել վրացական գյուղակում: Պե՞տք է, որ նրա հուշարձանը մնա կուսանոցի բակում: Ֆիլմի առանցքային հարցը գյուղացիների բախման պատճառն է: Մի կողմում 7-րդ դարի՝ Փրկչի տաճարի կուսանոցն է, իսկ մյուսում՝ առաջնորդի հուշարձանը: Հնարավո՞ր է գոյակցումը: Ինչպե՞ս է եկեղեցին դարձել այն առաջնորդի ապաստանը, որի անունն առնչվում է կրոնի դեմ մղված պայքարին: Ի՞նչ կարգի գաղափարական հակամարտություններ են բնորոշ 21-րդ դարի Վրաստանին: Ֆիլմի հեղինակները փնտրում են այս հարցերի պատասխանները: