Cinema
Ոսկե Ծիրան: 80 միլիոն
Լեհաստան, Ստորին Սիլեզիա, 1981-ի խիստ ցրտաշունչ ձմռան սկիզբ: Անվտանգության ծառայության լարած մի շարք ծուղակներից հետո բախումն ընդդիմության և կոմունիստների միջև թվում է անխուսափելի: Ռազմական դրության հայտարարումից առաջ «Համերաշխության» երիտասարդ ակտիվիստների մի խումբ որոշում է մի ծայրահեղ ու անխոհեմ քայլի դիմել՝ միության գումարներից 80 միլիոն գողանալ Վրոցլավի մի բանկից նախքան հաշիվը կարգելափակվի: Անվտանգության ծառայության սպաները հետևում են նրանց: Սա սկիզբ է դնում մի ուշագրավ մրցակցության, որին մասնակից են նույնիսկ հոգևորականները և փողոցային միջնորդները: Ամեն կողմ թևքում պահած իր հաղթաթղթերն ունի: