Cinema
Ոսկե Ծիրան: Դերը
Ֆիլմը հեղափոխական Ռուսաստանի փայլուն դերասանի մասին է, որը ստանձնում է իր կյանքի ամենաբարդ՝ մեկ այլ մարդու դերը: Սիմվոլիզմի և Արծաթե դարի գաղափարներից ազդված՝ նա որոշում է ներթափանցել իր կրկնակի՝ նոր Խորհրդային Ռուսաստանի հեղափոխական առաջնորդի կյանք: Նախ հետաքրքրված, ապա հափշտակված՝ նվիրվում է դերին և լիովին ապրում դրանով… նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կյանքի պիեսը, որ նա գրում է, դեպի ողբերգական վերջաբան է տանում: Ռուս սիմվոլիստների կյանքի իրական դեպքերի վրա հիմնված այս գրավիչ ֆիլմը բացահայտում է, թե մարդն ինչ հեռուն կարող է հասնել իր կյանքի գլխավոր դերը խաղալիս: