Cinema
Ոսկե Ծիրան: Արարողություն
80-ամյա գնդապետ Դավիթ Ռոքնին Իսրայելի անկախության օրվան նվիրված ազգային արարողության հրամանատարն է լինելու: Ինչպես վերջին 30 տարում, նա զբաղված է ավանդական ռազմական շքերթի համար անհրաժեշտ լարված վարժանքներով, տողանցի և քայլերթի մարզումներով, մի գործ, որն ուրիշ ոչ ոք գլուխ չի բերի: Բայց արարողությունից մեկ շաբաթ առաջ անսպասելի փորձանք է պատահում: Առաջին անգամ Ռոքնին հայտնվում է արարողության հետ կապված անսովոր իրավիճակում, որը կփոխի նրա կյանքը: