Cinema
Ոսկե Ծիրան: Մեղվապահը
Հուզիչ պատմություն է մեղվապահի մասին: Թուրք-քրդական պատերազմի թոհուբոհում նա կորցնում է ամեն ինչ՝ կնոջը, զավակներին, իր երկիրը և ավելի քան 500 մեղվի փեթակները՝ ապրուստի միջոցը: Նրան մնում է միայն իր սերն առ մեղուները և անխախտ հավատը մարդ անհատի նկատմամբ՝ անկախ ծագումից: Զրկանքներով լի երկարաձիգ ոդիսականից հետո մեղվապահը հայտնվում է Շվեյցարիայում և նոր կյանք սկսում մեղվապահության հանդեպ տածած իր կրքի շնորհիվ: Ֆիլմը նաև անսովոր պատմություն է մերօրյա Շվեյցարիայի թվացյալ պահպանողական սրտում տեղ գրավելու մասին և ի ցույց է դնում բախումը մարդկային փոխազդեցությունների և քաղաքական քարոզչության միջև: