Cinema
Ոսկե Ծիրան: Խաչմերուկ
Գոմել բելառուսական քաղաքի բնակիչների համար 20 տարի շարունակ փողոցներում նկարող անօթևան կապուտաչ ծերունին տեղական զվարճալիք է, իսկ արվեստաբանների համար՝ մոտիկից քննելու արժանի երևույթ: Ֆիլմը ներկայացնում է մյուսների պես չապրող Վալերի Լիաշկևիչի կյանքի մեկ տարին: Եղանակներն իրար են հաջորդում, մարդիկ ու ճակատագրեր են գալիս անցնում, բայց նրա կյանքը քարացել է խաչմերուկում: Անտուն արվեստագետն առաջին հայացքից թվում է տարօրինակ: Բայց ավելի ուշադիր զննելիս ներդաշնակության նրա փնտրտուքն ավելի իմաստավորված է, քան մարդկանց ձգտումը դեպի խաբուսիկ հարստություն: