Cinema
Ոսկե Ծիրան: Խաժամուժ
Նիկոն արվեստագետ է՝ ռեժիսոր, որը պարզապես ցանկանում է ինքնարտահայտվել, իսկ նրան ամեն ոք փորձում է լռեցնել: Երբ նա Վրաստանում իր առաջին քայլերն է անում, գաղափարախոսները հույս ունեն փակել բերանը՝ անհանգստացած, որ նրա աշխատանքը չի համապաստասխանում ընդունված կանոններին: Սրանց որոշման պատճառով Նիկոն հեռանում է հայրենիքից, տեղափոխվում Ֆրանսիա՝ ազատության և ժողովրդավարության երկիրը: Սակայն այդ երանավետ վիճակը երկար չի տևում: