Cinema
Ոսկե Ծիրան: Չփրկվածը
Դառնանուշ դրամա Վիորելի՝ մոլդովական փոքր ու խուլ քաղաքում ապրող մանր թմրավաճառի մասին: Լավագույն ընկերը նրան ներքաշում է թռչելու իր խենթ երազանքի մեջ, մայրը՝ համոզում ապրուստը վաստակել, իսկ սիրած կինը մտադիր է մեկնել սիրեկանի հետ, որը կաշառված ոստիկանի օգնությամբ շուտով կազատվի բանտից: Վիորելը որոշում է կարգավորել իր կյանքը. արժանավոր աշխատանք է գտնում ու փորձում փրկել աղջկան կործանարար կապից, բայց շուտով հասկանում է, որ ճիշտ վարվելը հարաբերական բան է:
