Cinema
Ոսկե Ծիրան: Ձիթենյաց լեռան ծաղիկներ
Ճիշտ Երուսաղեմի կողքին, ռուսական ուղղափառ վանքում՝ Ձիթենյաց լեռան վրա, ապրում է 82-ամյա էստոնացի միանձնուհի մայր Քսենյան: Թեև մենաստանի ցեմենտե պատերի ներսում ժամացույցը գործի չի դրվում, և կյանքը դեռ հետևում է hուլյան օրացույցին, մայր Քսենյայի այստեղ անցկացրած 20 տարիներն անցել են մի ակնթարթում: Միանձնուհիների աստճանակարգման մեջ այժմ նա հասել է վերջից երկրորդ աստիճանին: Մայր Քսենյան գնում է դեպի բացարձակ լռություն, մեծ սխիմա: Բայց մինչ այդ նա թույլտվություն է ստացել մի վերջին անգամ իր կյանքի պատմությունն անելու: