Other
Խաղում ենք Մաֆիա
Մաֆիան խմբակային հոգեբանական խաղ է, դետեկտիվային սյուժեով:
• Ներկայացնողը բաժանում է խաղացողներին մեկական քարտ:
• Խաղը բաղկացած է երկու փուլից` «ցերեկ» ու «գիշեր»: Երբ ներկայացնողը հայտարարում է գիշերային փուլը, բոլոր խաղացողները փակում են աչքերը: Առաջին գիշերը մաֆիան բացում է աչքերը և ծանոթանում իր դաշնակիցների հետ: Հայտարարվում է ցերեկային փուլը և բոլոր խաղացողները բացում են աչքերը: Ցերեկը խաղացողները քննարկում են, թե նրանցից ո՞վ կապ ունի մաֆիայի հետ: Ամենաշատ ձայն հավաքած խաղացողը դուրս է գալիս խաղից:
• Գիշերը մաֆիան ժեստերով սպանում է քաղաքացիներից մեկին: Առավոտյան ներկայացնողը հայտարարում է, թե ում են սպանել գիշերը, և այդ խաղացողը դուրս է մնում խաղից:
Մուտքը ժամավճարով. թեյը, սուրճը և քաղցրավենիքը անվճար: