Ջեմալ Փաշայի թոռը Հայաստանում
Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցելու «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառմանը։ Թուրք և հայ հայտնի գործիչների միջև անձնական զրույցների երկրորդ շարքի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին՝ Երևանում, հյուրը Հասան Ջեմալն է։
Հասան Ջեմալը հայտնի լրագրող և գրող է։ Երկար տարիներ աշխատել է որպես Թուրքիայի առաջատար թերթերի խմբագիր և սյունակագիր, մասնավորապես՝ եղել է «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» (Առավոտ) և «Միլլիյեթ» (Ազգ) օրաթերթերի գլխավոր սյունակագիրը: Հասան Ջեմալի լրագրողական աշխատանքում ծավալուն տեղ է գտել քրդական հարցը: Իր հոդվածների և հարցազրույցների համար Հասան Ջեմալն արժանացել է թուրքական կառավարության սուր քննադատությանը:
2012 թ. Հասան Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որտեղ նկարագրել է իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն: Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն է: Միջոցառմանը ներկայացվելու է նրա գրքի հայերեն թարգմանությունը, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։