Լավագույնը մեր Գուսանին
Փետրվարի 5– ին` ժամը 19:00 - ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լավագույնը մեր Գուսանին» խորագրով համերգ- ակցիա, որը կոչ է բոլոր հայերիս. ինչպես գուսանն է տարիներ առաջ գրված իր երգով կոչ արել բոլոր հայերիս համախմբվել ազգային ազատագրական պայքարում. ասելով՝ «Հայեր միացեք»։ Այժմ էլ մենք ենք մեր համերգով ասում՝ «Հայեր, միացեք», որպեսզի աջակցենք մեր սիրելի Գուսան Հայկազունուն։
Արցախյան ազատագրական պայքարն անցած ու այդ պայքարի ճանապարհին ծնված բոլորիս քաջ հայտնի՝ «Հայեր, միացեք», « Պիտի գնանք վաղ թե ուշ»,« Վեր կաց Շահեն», « Շահումյան», «Անառիկ Շուշի», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Մոնթե Մելքոնյան», «Լավագույն տղերքը մենք ենք» երգերի հեղինակ գուսան Հայկազունը առողջական խնդիրներ ունի:
«Լավագույնը մեր Գուսանին» համերգ- ակցիային մասնակցելու են բոլորիս կողմից սիրված և հայտնի երգիչ - երգչուհիներ, երգի- պարի խմբեր։ Համերգի ընթացքում հնչելու են միայն ազգային, հայրենասիրական երգեր։
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է գուսան Հայկազունուն:
Տոմսերի արժեքը` 3000 և 5000 դրամ:
