Cinema
Կինոչորեքշաբթի. «Թևանիկը» կրկին Նարեկացիում
2014 թվականի նոյեմբերի 19- ին Նարեկացի Արվեստի Միությունում ցուցադրվեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը՝ նվիրված արցախյան ազատամարտին: Ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ լայն հանրության դրական արձագանքին:
Բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով փետրվարի 18- ին` ժամը 19:00- ին «Թևանիկ»-ը կրկին կցուցադրվի Նարեկացի Արվեստի Միությունում:
Երկրորդ ցուցադրությունը համընկնում է Արցախյան շարժման 27 րդ տարելիցի հետ, ուստի Նարեկացի Արվեստի Միությունը փետրվարի 18- ի «Կինոչորեքշաբթին» նվիրում է մեր ազատագրական պայքարի կենդանի և մարտում ընկած հերոսներին:
Մուտքն ազատ է:
