Սիրելի ստախոսը
Դերերում`
Գագիկ Ռոստոմյան,
Հայկուհի Խուդավերդյան
Բեմադրիչ`
Արա Գևորգյան
Ամերիկացի դրամատուրգ Ջերոմ Քիլթիի «Սիրելի ստախոսը» կատակերգությունը հիմնված է անգլիացի հռչակավոր դրամատուրգ, գրող, թատերական քննադատ, հրապարակախոս, պամֆլետիստ, երաժիշտ և վերջապես Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջորջ Բեռնարդ Շոուի և անգլիացի հանրահայտ դերասանուհի Փաթրիկ Ստելլա Քեմբլի սիրային նամակագրության վրա: Ներկայացվում է երկու տաղանդավոր անձնավորության՝ կնոջ և տղամարդու հավերժ երկխոսություն, որը համեմված է հումորով, ճակատագրական անցումներով և ողբերգական լուծումներով: Այս հանճարեղ մարդկանց նամակագրական կապը տևել է շուրջ 40 տարի: Սա կարելի է ասել մի կախարդանք է՝ արտացոլված հարյուրավոր նամակներում, որոնք 40 տարի շարունակ ուղարկվել են միմյանց ու վերադարձվել, սրբորեն պահվել և հազիվ փրկվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին: Գործը ոչ միայն բացահայտում է Շոուի և հանրահայտ դերասանուհու անձնական հարաբերությունները ներկայացնող արժեքավոր, բովանդակալից ու հետաքրքրաշարժ նամակները, այլև վերարտադրում է Շոուի կերպարը, նրա կենսախնդությամբ լի երկարատև կյանքի բացառիկ և ուշագրավ պահերը:
Այս ներկայացումը մի բացառիկ հնարավորություն է՝ վայելելու մեր շատ սիրելի դերասանների հուզիչ խաղը:
Տոմսերի արժեքը` 2500, 3000, 4000:
