Սեվ ֆիլմ
Մի գիշեր Ժիլնիկը Նովի Սադի փողոցից տասը անօթևանների բերում է իր տուն: Մինչ սրանք վայելում են ընտանիքի հյուրընկալությունը, Ժիլնիկը փորձում է տեսախցիկի վկայությամբ «լուծել անօթևանության խնդիրը»: Նա խոսում է տարբեր սոցիալական ծառայությունների, սովորական քաղաքացիների և նույնիսկ ոստիկանության հետ: Բոլորը աչք են փակում այդ «խնդրի» վրա: Ֆիլմը պատկերում է վերացական մարդասիրության թշվառությունը: Սա անդրադարձ է անարխիստական լիբերալիզմին, կեղծ ավանգարդիզմին, սոցիալական դեմագոգիային և ձախ ֆրակցիային: Հեղինակն իր ֆիլմը դիտարկում է որպես կինեմատոգրաֆիստների կողմից ուրիշների դժբախտության շահագործման օրինակ՝ հավատացած լինելով, որ նրանք այդ ամենն անում են՝ ավելի բարձր սոցիալական դասի պատկանելով, քան զոհերը: