Մայրամուտ
«Մայրամուտը» նման է երկար, թախծալի երգի: Ասես պատկերի փոխակերպված պորտուգալական ֆադու կամ տանգո, ֆիլմը խոսում է միայնության մեջ անցնող կյանքի, աղքատության, սիրո ապարդյունության, բռնության և փրկության կարոտի մասին: Լեհաստանին սահմանամերձ գերմանական քաղաք: Ամեն ինչ այստեղ կորցրել է իր ապահով տեղը: Գործազրկությունն է իշխում ժանտախտի պես: Տուժում է և Անտոնը: Ընկերուհին՝ Լենին, որի հետ ապրում է արդեն չորս տարի, լվացքատանն է աշխատում՝ որպես արդուկող: Լենին ջանում է կյանքը հակադրել այն մութ բոժոժին, որն Անտոնը հյուսել է իրենց շուրջը: Կյանք, որ նվիրված է ոչ թե նյութապաշտությանն ու աշխատանքին, այլ զգացմունքայնությանը, հավատին և սիրո հնարավորությանը՝ իբրև բարբարոս միջավայրի դեմ ուղղված խիստ անարխիստական և արժանապատիվ արարք: Աղջիկը ցանկանում է հետևել իր բաղձանքին, որն ավելի մեծ է, քան բաժանումների, վախի, կասկածների և անտարբերության անձուկ աշխարհի մանր գոյությունները: Մթնշաղին կեղեքվելով՝ Լենին և Անտոնը առանձին-առանձին են մաքառում գիշերվա և սեփական հոգու խավարի միջով անցնող ցայգային ոդիսականի ընթացքում: Այս երկուսը, հուսահատորեն պայքարելով իրենց միայնության դեմ, կհանդիպեն ուրիշ կյանքերի, կմիահյուսվեն օտարների ճակատագրին, կվիրավորեն ու կվիրավորվեն, կընկնեն ու վեր կկենան, նորից ու նորից կճաշակեն խավարի համը և վստահությունն իրենց սրտերում, որ մինչ այդ անհայտ էր նրանց: Ֆիլմը սիրո մասին է: Ոչ թե սկզբնական շրջանի սիրո մասին, որը դեռ ցնորական է և ռոմանտիկ երազներով լի, այլ այն սիրո, որը մոտ է ավարտին, բայց հանկարծ դառնում է կենսական և պահանջում պայքարել իր համար՝ դառնալով կենաց ու մահու խնդիր:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
2022 միստերիա հիստերիա
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
«Երազ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Հարսանիք թիկունքում
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: