Մանկավարժություն՝ ապագայի մասնագիտություն
Մասնակիցներ՝ Սոնա Պետրոսյան, Լիաննա Հովհաննիսյան, Գարիկ Գրիգորյան, Գոռ Օհանյան, Արուսիկ Եփրեմյան, Էդիկ Բաղդասարյան
Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ «Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանկավարժություն՝ ապագայի մասնագիտություն» խորագիրը կրող համերգային երեկո:
Միջոցառումն իրականացվում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ:
Համերգ-երեկոյի ընթացքում երաժշտական համարներով հանդես կգան Սոնա Պետրոսյանը, Լիաննա Հովհաննիսյանը, Գարիկ Գրիգորյանը, Գոռ Օհանյանը, Արուսիկ Եփրեմյանը և Էդ. Բաղդասարյանը, իսկ ջութակահարների համույթը կկատարի Ա. Վիվալդիի, Յո. Բրամսի, Գ. Սվիրիդովի, Էդ. Դանիելյանի, Մ. Թարիվերդիևի, Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է:
