Արեգ ավանդական պարի խումբը հայտարարում է ընդունելություն
<<Արեգ>> ավանդական երգի-պարի համույթը հայտարարում է ընդունելություն:
1. Բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են hայկական ավանդական պարերով, սիրով հրավիրում ենք սովորելու մեր ազգային պարերը:
2. Պարապմունքների ժամանակ կսովորենք Հայկական Lեռնաշխարհի տարբեր շրջանների և գավառների ծիսական ու պաշտամունքային պարերը:
3. Շատ կարճ ժամանակահատվածում կտիրապետեք hայկական պարերի առանձնահատկություններին և նրանց կատարման յուրահատուկ տիեզերական շարժումներին:
4. Մեր խմբի նպատակն է ստեղծել պրոֆեսիոնալ ավանդական պարի համույթ, որը նոր շունչ կհաղորդի և նորովի կպահպանի ազգային մշակույթը` գեղեցիկ ձևով մատուցելով այն մեր ժողովրդին:
5. <<Արեգ>> խումբը <<Կարին>>ավանդական երգի-պարի շառավիղ խմբերից մեկն է: Այն հիմնադրվել է 2009թ.-ին, իսկ խումբը որպես <<Արեգ>> կնքվել է 2013թ.-ին: Խմբի գեղ. ղեկավարներն են Արտավազդ Այվազյանը և Աննա Բաբայանը:
6.<<Արեգ>> ավանդական երգի-պարի համույթի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք հետևել մեզ Ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
7. Դասընթացները տեղի են ունենալու շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի ժամը 18:00-19:30 և հինգշաբթի ժամը 18:30-20:30, հասցեն՝ Խանջյան 19 ( սոցապի նախկին շենք):
8. Դասընթացներին գրանցվել կարող են 17-ից բարձր բոլոր ցանկացողները:
