Այս հատուկ երեկոյի ընթացքում Հայկական հումորային ժանրի ամենավառ ներկայացուցիչները միավորվել են մեկ կարևոր նպատակի շուրջ՝ պարգևել ձեզ
անմոռանալի տրամադրություն և աջակցել մեր ընկերոջը:
Այս նախաձեռնությանը միացել են, և այդ օրը բեմում կլինեն ձեր սիրելի արտիստներն ու հումորիստները՝
Ռաֆայել Երանոսյանը
Մհեր Մխիթարյանը
Վահե Բեգլարյանը (Բոնի)
Գոշ Ենոքյանը
Արմեն Սարգսյանը
Վազգեն Օհանյանը
Էդո Հովսեփյանը
Անդրանիկ Համբարձումյանը
Արեն Սաֆարյանը
Էրիկ Սուքիասյանը
Արմեն Զաքարյանը
Օրը՝ Դեկտեմբերի 2
Ժամը՝ 19:00
Վայրը՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 6000-20000 դր
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ստենդ-ափ երեկոյի, տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է կինոռեժիսոր Արթուր Սահակյանի՝ արտերկրում բուժմանը։
Արթուրն այժմ պայքարում է քաղցկեղի դեմ, և այս միջոցառմանը ձեր ներկայությունն ուղիղ աջակցություն կլինի նրան։
Սպասում ենք բոլորիդ՝ անցկացնելու հումորով լի դրական երեկո և աջակցելու մեր ընկերոջը։
Կազմակերպիչ՝ Զեյրո Ստուդիո