Cinema
Ոսկե Ծիրան: Շքամուտք
Յուրաքանչյուր բացվող օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90- ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչև օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունը ու նույնիսկ բնավորությունը: Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ: