Cinema
Ոսկե Ծիրան: Սիրո հորձանք
Սիրո և անձկության վավերագրական պատում, որ նկարահանվել է Տրանսիլվանիայի մի հունգարական գյուղում, որը ժամանակն ասես շրջանցել է, և որի բնակիչներն այլևս երիտասարդ չեն: Մենք հետևում ենք անուղղելի ռոմանտիկ Ֆերիին, մինչ նա նշում է իր կյանքի 80-րդ տարելիցը՝ գյուղի կանանց սիրուն ու զգայականությանը հետամուտ: Նրանք էլ, իրենց հերթին, թույլ են տալիս կինոխցիկին երևան բերելու իրենց ամենանվիրական մտքերն ու երազանքները: Զվարճալի, անանկնկալ և սրտահույզ ֆիլմ է, որ բացահայտում է, թե ինչպես են անցյալ դարի սիրախաղն ու սիրավեպը դեռևս ծաղկում հեռավոր գյուղում: