Les Violons d’Arménie լարային հնգյակը՝ Նարեկացիին
Գրիգոր Առաքելյան՝ գեղ. ղեկավար, հայկական վիոլա
Մելինե Մարուքյան՝ I ջութակ
Կարինե Առաքելյան՝ II ջութակ
Ալբինա Մալիշենկո՝ ալտ
Սուսաննա Մուրադյան՝ թավջութակ
Մարտի 3- ին` ժամը 19:00-ին «Les Violons d’Arménie» լարային հնգյակը և նրա գեղարվեստական ղեկավար Գրիգոր Առաքելյանը հրավիրում են բոլորին Նարեկացի Արվեստի Միություն, ուր կկայանա հնգյակի համերգը՝ նվիրված Նարեկացի Արվեստի Միությանը:
Կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Բախի, Շուբերտի, Իգոր Ստրավինսկու, Էնրիկ Գրանադոսի, Գաբրիել Ֆորէի և Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններից:
Les Violons d’Arménie լարային հնգյակը ստեղծվել է 2013թ. կոմպոզիտոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանի կողմից: Գրիգոր Առաքելյանի և հայ վինագործ Մարտին Երիցյանի նախաձեռնությամբ համույթի համար ստեղծվել է հայկական վիոլաների (քեմանիների) ընտանիքը:
Մուտքն ազատ է:
